«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Լուիշ Նանին այս ամռանը կարող է լքել «մանկունյանցիներին»: Պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար ֆրանսիական «Մոնակոն» պատրաստ է 20 մլն ֆունտ վճարել:
«Մոնակոն» արդեն սկսել է աստղային ֆուտբոլիստներով համալրել իր կազմը: Ֆրանսիական ակումբն արդեն պայմանագիր է ստորագրել Խեմես Ռոդրիգեսի, Ժոաո Մոուտինյոյի, Ռիկարդո Կարվալյոյի և Ռադամել Ֆալկաոյի հետ: Նրանց կարող է միանալ նաև Լուիշ Նանին: Այս մասին հաղորդում է Daily Mirror պարբերականը:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Դևիդ Մոյեսն որոշել է հրաժարվել 26-ամյա պորտուգալացու ծառայություններից:
Ավելացնենք, որ Նանին «Յունայթեդում» է 2007թ-ից: Այդ պահից նա անցկացրել է 215 խաղ և դարձել 39 գոլի հեղինակ: