«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պլանավորել է դիմել «Ռեալ Մադրիդին»` կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ալոնսոյի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հաջորդ ամառ, իսկ պայմանագիրը 2 տարով երկարաձգելու առաջարկին Իսպանիայի հավաքականի խաղացողը դեռ չի պատասխանել:
Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, Մոուրինյոն 31-ամյա իսպանացուն բարձր է գնահատում և պատրաստ է նրան առաջարկել Պրեմիեր Լիգա վերադառնալու հնարավորություն: Անցած շաբաթ Ալոնսոն վիրահատվել է, սակայն խաղադաշտ կվերադառնա մինչև նոր մրցաշրջանի սկիզբը:
«Լիվերպուլում» հանդես գալու ժամանակ Ալոնսոն բազմիցս վիճաբանություն է ունեցել «կապույտների» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ, սակայն Մոուրինյոն վստահ է, որ փորձառու խաղացողներն արդեն հաշտվել են, և նրանց` մեկ ակումբի տակ հանդես գալուն ոչինչ չի խանգարում: