«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Գալաթասարայի» 6մլն ֆունտ արժողությամբ առաջարկը Նանիին գնելու վերաբերյալ:
Պորտուգալիայի հավաքականի խաղացողի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է հաջորդ ամառ, և հիմա «Յունայթեդի» համար ամենահարմար պահն է Նանիին հրաժեշտ տալու:
Սակայն «Յունայթեդը» 26-ամյա ֆուտբոլիստի համար 8.5 մլն ֆունտ է պահանջում, դա է պատճառը, որ Նանիի տեղափոխությունը «Գալաթասարայ» անհնարին է դառնում:
-Մենք նրա համար առաջարկել ենք 7մլն եվրո (6լն ֆունտ): Նրանք չընդունեցին այն: Մենք դրանից ավել չենք կարող վճարել:
Մենք այլևս չենք պայքարի Նանիի համար: Մենք 7մլն-ից ավել չենք կարող վճարել: Նրանք 10 մլն եվրո են ուզում ստանալ, դրա համար էլ Նանին այլևս մեր տրանսֆերային պլաններում չկա,- Milliyet-ի հետ զրույցում հայտնել է թուրքական ակումբի նախագահ Ունալ Այսալը: