«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հերքել է լոնդոնյան ակումբից հեռանալու մասին լուրերը:
Ոչ շատ վաղ, անգլիական թերթերը գրեցին, որ «ռեյնջերների» ղեկավարների հետ ունեցած տարաձայնության պատճառով Ռեդնապը կարող է հեռանալ «Լոֆտուս Ռոուդից»: Սակայն Հարին այսօր հերքեր է այդ լուրերը:
-Ես գիտեմ, թե ինչպիսի ֆուտբոլիստներ են մեզ պետք, և Ֆիլիպսի հետ (գործադիր տնօրեն) աշխատում ենք, որպեսզի կատարենք անհրաժեշտ տրանսֆերները:
Ես հավատում եմ ակումբին: Ցանկանում եմ նրան վերադարձնել այնտեղ, որտեղ իր տեղն է՝ Պրեմիեր Լիգան:
Մենք փորձում ենք ճիշտ ֆուտբոլիստներ հրավիրել ակումբ. ֆուտբոլիստներ, ովքեր լավ տրամադրվածություն և բարձր վարպետություն ունեն:
Ես գիտեմ՝ ինչպես կառուցել խաղը և որ «ՔՊՌ»-ն պետք է վերադառնա Պրեմիեր Լիգա,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: