«Աստոն Վիլլան» ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի համար իր նոր տնային և արտագնա խաղերի մարզահագուսները:
Բիրմինգեմցիների նախորդ տարվա մարզահագուստը արտադրել էր իտալական Macron ընկերությունը: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր մարզահագուստը ավելի ձիգ է նստում մարմնի վրա և ավելի հարմար է:
Տնային հավաքածուն արտադրված է ավանդական ոճով: Այն հիշեցնում է մարզահագուստը, որը «վիլլացիները» կրում էին 1981/82 մրցաշրջանում, երբ հաղթեցին Եվրոպական չեմպիոնների գավաթը:
Նոր մարզահագուստների վաճառքը կսկսվի հունիսի 15-ից: