Ինչպես հաղորդում է The Guardian-ը, թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելի ծառայություններով:
«Չելսիում» իր առաջին շրջանի աշխատանքի ժամանակ Մոուրինյոն այդքան էլ չէր վստահում Միկելին, ինչի հետ կապված էլ լուրեր հայտնվեցին, որ Ժոզեն կազատվի Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստից:
Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում Միկելն ընդամենը 19 անգամ է եղել «ազնվականների» մեկնարկային կազմում: Նիգերիացու պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2017թ-ը:
Daily Mirror-ը վստահեցնում է, որ «Չելսին» կարող է իր ֆուտբոլիստի համար 18 մլն ֆունտ պահանջել: Հաղորդվում է, որ «Գալաթասարայի» սպորտային տնօրեն Բյուլենտ Թուլունը բանակցություններ վարելու համար արդեն մեկնել է Լոնդոն:
«Չելսիում» Միկելի ապագան իսկապես վտանգված է, քանի որ արդեն խոսվում է հենակետային գոտու մի շարք ուժեղ կիսապաշտպանների տեղափոխության մասին: Մոուրինյոյին հետաքրքրել է Խաբի Ալոնսոյի, Սամի Խեդիրայի, Դանիելե Դե Ռոսսիի և Մարուան Ֆելայնիի ձեռքբերան տարբերակները: