Պրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթին» մոտ է «Բեշիկթաշի» և Շոտլանդիայի հավաքականի դարպասապահ Ալան Մակգրեգորին ձեռք բերելուն: Գործարքը կարժենա 1.8 մլն ֆունտ:
Ինչպես հայտնի է, «Հալլը» «Լասթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին ձեռք բերելու համար երեք առաջարկ արեց, սակայն երեք անգամ էլ մերժում ստացավ: «Վագրերի» համար բավական թանկ էր «Ֆուլհեմի» դարպասապահ Դևիդ Ստոկդեյլը:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Հալլը» որոշեց կանգնել 31-ամյա Մակգրեգորի թեկնածության վրա, ով անցած ամառ «Գլազգո Ռեյնջերսից» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց թուրքական ակումբ:
«Բեշիկթաշի» հետ պայմանագրի լրանալուն մնացել է 1 տարի: Սպասվում է, որ օրվա ընթացքում գործարքն ավարտին կհասնի: