«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ անհամբեր սպասում է ակումբի տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոյի հետ աշխատանքին:
Պորտուգալացու երկրորդ գալուստը «Սթեմֆորդ Բրիջ» լուրերի առիթ դարձավ, որտեղ խոսվում էր Էմենալոյի պաշտոնից հեռանալու մասին: Սակայն Մոուրինյոն չի թաքցնում, որ ուրախ է նիգերիացու հետ աշխատելու հնարավորության համար:
-Մայքլը լավ աշխատանք է կատարում: Շատ կարևոր է, որպեսզի շուրջդ լինի ճիշտ սահմանված համակարգ, որը կկարողանա ապահովել լավագույն տեղեկատվությունը, այդ թվում սկաուտական ծառայությունը:
Ես չեմ կարող շրջագայել, քանի որ ավելի կարևոր գործեր կան ակումբի ներսում: Ես նաև չեմ կարող ճանապարհորդել, քանի որ բոլորը գիտեն, որ ես ինչ-որ ֆուտբոլիստով եմ հետաքրքրվում, և այստեղ սկսվում են տարբեր լուրեր տարածվել:
Չես կարող մի խաղացող գտնել, ով 25-26 տարեկան է և գտնվում է իր ուժերի նոր զարգացման շրջանում: Պետք է ավելի վաղ սկսել աշխատանքը, և չեք կարող դա անել առանց համակարգի:
Այս առումով ակումբը լավ աշխատանք է կատարում: Մայքլը և իր աշխատակազմն ինձ ներկայացնում են ցանկացած անհրաժեշտ տեղեկություն,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում ESPN-ը: