«Նյուքասլի» սկաուտական ծառայության ղեկավար Գրեմ Կարը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում», չնայած ակումբի սպորտային տնօրեն Ջո Քինեյրի վերադարձին:
Հիշեցնենք, որ Քինեյրի նշանակումը բերեց «կաչաղակների» արդեն նախկին գործադիր տնօրերն Դերեկ Լլամբիասի հեռացմանը: Խոսվում էր այն մասին, որ «Նյուքասլը» կարող էր լքել նաև Կարը, ում անվան հետ են կապվում թիմի վերջին հաջողությունները տրանսֆերային շուկայում:
Համաձայն The Guardian-ի, ակումբի սեփականատեր Մայք Էշլիի հետ հանդիպումից հետո, Գրեմը, այդուհանդերձ, որոշել է մնալ և համագործակցել Քինեյրի հետ:
Հավելենք, որ լուրեր էին շրջանառվում նաև ակումբի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուի` ակումբը լքելու մասին, ով, ինչպես և Կարը, դեռ անցած տարի 8-ամյա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: