Ինչպես հաղորդում է Goal-ը, Գոնսալո Իգուաինի տրանսֆերային արժեքը «Ռեալի» հետ համաձայնեցնելու համար «Արսենալի» ղեկավարությունը մեկնել է Մադրիդ:
Ինչպես հայտնի է, «Արսենալը» արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը 25-ամյա արգենտինացու հետ: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, Իգուաինը «Էմիրեյթսում» կվաստակի շաբաթական 100 հզր ֆունտ:
Գործարքն ավարտին հասցնելու համար «Արսենալին» մնում է համաձայնեցնել տրանսֆերային արժեքը: Այս նպատակով «զինագործների» ղեկավարները մեկնել են Իսպանիա:
Աղբյուրի հաղորդմամբ, «Ռեալը» Գոնսալոյի համար 25.5 մլն ֆունտ է պահանջում, մինչ դեռ լոնդոնյան ակումբը մտադիր է բանակցություններում այդ գումարն իջեցնել 20 մլն ֆունտի: