«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Շինջի Կագավան խոստովանել է, որ գոհացած չէ անգլիական Պրեմիեր Լիգայում իր ելույթներից:
24-ամյա ճապոնացին անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: «Կարմիր սատանաների» մարզահագուստով Շինջին դարձել է ընդամենը 6 գոլի հեղինակ՝ այդ թվում «Նորվիչի» հետ խաղի հեթ-տրիկը: Սակայն այս ամենը քիչ է Կագավայի համար:
-Սա ծանր տարի էր ինձ համար, իմ գլխում շատ մտքեր կային: Ես գոհ չեմ «Յունայթեդում» իմ խաղից: Այնքան գոլ չխփեցի, որքան կարող էի:
Այուամենայնիվ հիանալի է, որ մենք չեմպիոն դարձանք: Ես մշտապես մտածում եմ, որ պետք է լավ խաղալ: Անգամ դժվարին ժամանակներում, երբ ինձ համար շատ ծանր է, ես շարունակում եմ մարզվել և նայել ապագային,- Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կագավան: