Պրեմիեր Լիգայի միանգամից չորս ակումբներ Մաթեյ Վիդրային վարձակալելու համար հարցում են արել «Ուդինեզեյին»:
Երիտասարդ չեխ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հաջող հանդես եկավ «Ուոտֆորդում»՝ դառնալով Չեմպիոնփիշի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Շնորհիվ Վիդրայի փայլուն խաղի «Ուոթֆորդը» շատ մոտ էր Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն:
Պատահական չէ, որ տաղանդավոր հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են ավելի լուրջ ակումբներ, քան «Ուոտֆորդն» է: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Մաթեյին ցանկանում են վարձակալել «Վեստ Բրոմվիչը», «Վեստ Հեմը», «Սուոնսի Սիթին» և «Սանդերլենդը»: Բացի դա, հայտնի է, որ Վիդրային գնելու «Վերդերի» առաջարկը մերժվել է:
-Այս պահին մենք Պրեմիեր Լիգայի չորս ակումբից վարձակալության առաջարկ ունենք. «Վեստ Բրոմվիչ», «Վեստ Հեմ», «Սուոնսի Սիթի» և «Սանդերլենդ»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Անդրեյ Հովանեցը: