«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն անձամբ զանգահարել է «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյային, որպեսզի նրան համոզի տեղափոխվել «Ուայթ Հարթ Լեյն»:
Ինչպես հաղորդում է The Times-ը, պորտուգալացի մարզիչը վստահ է, որ 31-ամյա իսպանացուն դուր է եկել անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես գալու և Լոնդոնում բնակվելու տարբերակը:
Վիլյայի համար պայքարում է նաև «Ֆիորենտինան», որը ինչպես և «Տոտտենհեմը», զրկվեց Չեմպիոնների Լիգայի ուղեգրից:
Հաղորդվում է, որ հանուն իսպանացի հարձակվողի, Վիլաշ-Բոաշը պատրաստ է փոխել իր թիմի խաղային տակտիկան՝ 4-3-3: Ինչպես հայտնի է, Դավիդն ունակ է խաղալու հարձակման բոլոր դիրքերում: