«Աստոն Վիլլայի» հարձակվող Դարեն Բենթը պատրաստակամություն է հայտնել կարիերան «Նյուքասլում» շարունակելու համար: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը:
Ակնհայտ է, որ այս ամառ բիրմինգհեմցիներն ամեն հնարավոր բան անում են, որպեսզի հրաժեշտ տան Դարենին, ով մեկ տարի պահեստայինների նստարանին անցկացնելուց հետո, հավանաբար, ցանկանում է փոխել ակումբը:
Սակայն 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը (8 մլն ֆունտ) վախեցրել է որոշ ակումբների: Այդուհանդերձ, «Նյուքասլը» հանդիսանում է այն ակումբներից, որ շարունակում է Դարենին ձեռք բերելու քայլեր անել:
Լուրերի համաձայն, Բենթը պատրաստ է տեղափոխվել «Սեյտն Ջեյմս Պարկ», եթե ստանա որոշ երաշխիքներ. հատկապես նա ցանկանում է վստահ լինել, որ Ալան Պարդյուն, ով տվյալ գործարքի նախաձեռնողն է հանդիսանում, կմնա գլխավոր մարզչի պաշտոնում: Վերջին ժամանակներս Պարդյուի ապագան հարցականի տակ է հայտնվել, քանի որ ակումբ է վերադարձել Ջո Քինեյրը, ով զբաղեցրել է սպորտային տնօրեինի պաշտոնը: