«Արսենալ»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտնել է, որ իրեն ավելի հարմար է խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում:
-Ես նախընտրում եմ խաղալ հարձակման կենտրոնում: Հարձակման ձախ եզրը ենթադրում է բավականին մեծ պաշտպանողական ֆունկցիաներ, անհրաժեշտության դեպքում օգնություն կիսապաշտպաններին, իսկ ես դասական վինգեր եմ:
«Արսենալ»-ը փոխեց իմ կյանքը, սա միանգամայն այլ ակումբ է: Ես հաղթահարեցի դժվարությունները, սակայն պահանջներն ավելի մեծ են: Ես ցանկանում եմ ավելի լավ խաղալ,- ասել է Պոդոլսկին: ESPN