«Բեշիկթաշն» առաջարկություն է արել «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորին գնելու համար:
Այս ամառ լուրեր են շրջանառվում, որ Էմանուելը կարող է լքել «Ուայթ Հարթ Լեյնը», չնայած պայմանագրի ավարտին դեռևս 3 տարի կա:
Թուրքական ակումբի տնօրեն Ահմեդ Փիփերի խոսքերով «Բեշիկթաշը» լրջորեն է տրամադրված ձեռք բերել «Արսենալի» նախկին հարձակվողին:
-Իսկապես ճիշտ է, որ մենք փորձում ենք իրականացնել այս տրանսֆերը: Մենք լուրջ առաջարկություն ենք ներկայացրել Ադեբայորին: Ի պատասխան մենք ստացել ենք ֆուտբոլիստի պահանջները, որոնք մի փոքր ավելին են մեր ակնկալածից:
Սակայն նման մեծ ձեռքբերումներն արագ իրականացվում են միայն երազներում: Բանակցությունները շատ ժամանակ են պահանջում: Ես հույս ունեմ, որ շուտով մեր հանդիպումը տեղի կունենա,- Fanatik-ի հետ հարցազրույցում հայտնել է Փիփերը: