«Արսենալը» պատրաստվում է 1.5 մլն ֆունտ առաջարկել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարի համար:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս ունի, որ այս գումարը բավական կլինի 33-ամյա բրազիլացուն ձեռք բերելու համար, ով դժվար թե ցանկանա «ՔՊՌ»-ի հետ հանդես գալ Չեմպիոնշիփում:
Լուրերի համաձայն, Սեզարին «Արսենալում» առաջին համարը կառաջարկեն, իսկ աշխատավարձը կկազմի շաբաթական 70 հզր ֆունտ: Սակայն «զինագործներին» անհրաժեշտ է բավական արագ գործել, քանի որ վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ Ժուլիոյի ծառայություններով հետաքրքրվում են Ա Սերիայի ակումբները: