«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը խոստովանել է, որ իրեն շատ է դուր գալիս խաղացող մարզչի կարգավիճակը:
Այս ամսվա սկզբին 39-ամյա ուելսցին ընդգրկվեց Դևիդ Մոյեսի մարզչական շտաբում:
-Առայժմ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է ստացվում և ես հպարտանում եմ դրանով: Կարևորը ճիշտ բալանս գտնելն է, քանի որ ես շարունակում եմ մնալ ֆուտբոլիստ:
Մոյեսն էլ է սիրում մարզվել: Մեզ հետ են նաև Ջիմի Լամսդենը, Սթիվ Ռաունդը և Ֆիլ Նևիլը: Այնպես որ, իմ դերը այդքան էլ մեծ չէ:
Սա շատ է տարբերվում ֆուտբոլ խաղալուց: Անգամ 20 տարի խաղալուց հետո, ես այլ կողմից եմ նայում ֆուտբոլին: Որոշ բաներ ես գիտեի, մնացածն էլ սովորում եմ,- Գիգգսի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը: