«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հրաշալի համալրում կլիներ իր թիմի համար:
Լուրերն արդեն վաղուց 27-ամյա անգլիացուն կապում են «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխվելու հետ: Խոսվում է այն մասին, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուրախ կլիներ տեսնել Ուեյնին իր ֆուտբոլիստների շարքերում:
«Չելսիի» բելգիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարը, ինչպես իր մարզիչը, նույնպես մեծ ոգևորությամբ կընդունի Ուեյն Ռունիի տեղափոխությունն իր թիմ:
-Ռունի, Խաբի Ալոնսո, Դանիելե դե Ռոսսի: Մենք այս բոլոր անունները լսել ենք: Մենք չենք որոշողը թե ով կգա, բայց անհամբերությամբ սպասում ենք:
Ռունին հրաշալի ձեռքբերում կլինի: Նա գերազանց ֆուտբոլիստ է, ով մեծ փորձ ունի, և նա դեռ երիտասարդ է: Նա ունակ է դեռևս մի քանի տարի բարձր մակարդակով խաղալ:
Բայց դա ինձանից կախված չէ: Ես չեմ որոշողը,- Ազարի խոսքերն է մեջբերում The Independent-ը: