Համաձայն L’Equipe-ի, «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արել «Նյուքասլի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆայի համար:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հանդիսանում է Բեն Արֆայի տաղանդի մեծ երկրպագու: Մերսիսայդյան ակումբի սկաուտները շարունակաբար հետևում էին ֆուտբոլիստին անցած մրցաշրջանի ընթացքում:
Աղբյուրը հայտնում է, որ Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը ձախողելուց հետո «Լիվերպուլը» այլ տարբերակներ կփորձի թիմի կազմն ուժեղացնելու համար, և Ռոջերսը որոշել է իր ուշադրությունը կենտրոնացնել Բեն Արֆայի վրա:
Անցած մրցաշրջանն այնքան էլ հաջող չդասավորվեց 26-ամյա ֆրանսիացու համար` ծնկի հատվածում հաճախակի խնդիրների պատճառով: Հաթեմը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 19 խաղի: