Բելգիայի հավաքականի հարձակվող Կրիստիան Բենտեկեի նոր պայմանագիրն «Աստոն Վիլլայի» հետ չի ներառում կետ պայմանագրի դադարեցման համար ամրագրված գումարի մասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Բոլորովին վերջերս 22-ամյա բելգիացին հաստատակամորեն տրամադրված էր հեռանալ բիրմինգհեմյան ակումբից: Սակայն «Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտին հաջողվեց Բենտեկեին համոզել, որպեսզի մնա և նոր՝ 4-ամյա պայմանագիր ստորագրի:
Այն բանից հետո, որ «Վիլլան» կարողացավ պահել Կրիստիանին իր շարքերում, ակումբի ղեկավարությունը, աղբյուրի համաձայն, նոր համաձայնագրի մեջ չի ներառել որևէ գումարով տրանսֆերը վերագնելու մասին կետ:
Այս կերպ, բոլոր հետաքրքրված կողմերը ստիպված կլինեն Բենտեկեի հավանական տեղափոխության համար բանակցել անձամբ բիրմինգհեմցիների հետ, ովքեր հիմա բոլոր իրավունքներն ունեն իրենց աստղի համար ցանկացած գումար պահանջել: