«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Էշլի Յանգը վստահ է, որ «Յունայթեդում» իր դիրքի համար մրցակից Վիլֆրիդ Զախային փառահեղ ապագա է սպասվում:
20-ամյա Զախան դաշտում իր տեղն ունենալու համար Էշլի Յանգի հետ պետք է մրցակցի ոչ միայն ակումբում, այլ նաև Անգլիայի ազգային հավաքականում:
-Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ կդառնա: Մենք նրա հետ պայմանագիր չէինք ստորագրի, եթե նրան փառահեղ ապագա չսպասվեր: Այստեղ նա հնարավորություն ունի սովորել մեծերից, շփվել փորձառու ֆուտբոլիստների հետ,- MUTV-ին տված հարցազրույցում ասել է Յանգը:
Ավելացնենք, որ հաջորդ ամիս Անգլիայի հավաքականը ընկերական խաղ կանցկացնի Շոտլանդիայի ընտրանու հետ: Չի բացառվում, որ Ռոյ Հոջսոնից հրավեր կստանան և՛ Յանգը, և՛ Զախան: