«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է իր թիմում տեսնել «Նապոլի»-ի տաղանդավոր հարձակվող Էդինսոն Կավանիին: Անգլիական ակումբը պատրաստ է «Նապոլի»-ին 25-ամյա ուրուգվայցու համար 30 մլն ֆունտ առաջարկել. տեղեկացնում են բրիտանական թերթերը:
Նշենք, որ Վենգերը լրջորեն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել իր թիմի կազմը, որը Պրեմիեր Լիգայի 11 տուրից հետո վաստակած 16 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում:
Տեղեկացնենք, որ Transfermarkt-ը Կավանիյի տրանսֆերային արժեքը գնահատում է 31 մլն ֆունտ սթերլինգ: Daily Mail