«Նորվիչի» նորեկ Գարի Հուպերը հույս ունի, որ իր տեղափոխությունը «Քերոու Ռոադ» կմեծացնի 2014թ-ի աշխարհի առաջնությանն Անգլիայի հավաքականի հետ միասին մասնակցելու իր շանսերը:
Անցած շաբաթ «Նորվիչին» հաջողվեց ավարտել «Սելթիկի» 25-ամյա գոլահարի ձեռքբերումը: Գարին արդեն հանդիպել է իր նոր թիմին և պատրաստվում է Պրեմիեր Լիգայում իր առաջին մրցաշրջանին:
«Տոտտենհեմի» սանը չի թաքցնում իր հավակնությունները և խոստովանել է, որ «Նորվիչում» իր խաղով հույս ունի հնարավորություն ստանալ խաղալու Անգլիայի հավաքականում:
-Ես այստեղ եմ, որպեսզի գոլեր խփեմ: Դրա համար եմ ես խաղում և դրա համար են ինձ այստեղ հրավիրել: Իմ խնդիրն է խաղալ և գոլեր խփել:
Ես ցանկանում էի Պրեմիեր Լիգայում հանդես գալ և հույս ունեմ, որ Անգլիայի հավաքականից հրավեր կստանամ: Կարծում եմ՝ այստեղ ես լավ շանսեր ունեմ,- Հուպերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: