«Կրիստալ Փելեսի» հերթական նորեկը «Բլեքպուլի» նախկին կիսապաշտպան Էլիոթ Գրանդենն է: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բլեքպուլի» հետ իր պայմանագրի ավարտից հետո Գրանդենն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստացավ և այդ պատճառով էլ լոնդոնցիներն ամբողջովին անվճար ձեռք բերեցին նրան: Գործարքը ֆրանսիացու հետ մեկ տարով է կնքվել` 12 ամիս երկարաձգելու հնարավորությամբ:
Հատկանշական է, որ «արծիվների» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը գերազանց գիտի Էլիոթին «Բլեքպուլում» միասին աշխատելու ժամանակվանից: Ամենայն հավանականությամբ, հենց մարզիչն է դարձել ֆուտբոլիստին «Սելհարսթ Պարկ» հրավիրելու նախաձեռնողը: