«Քուինս Պարկ Ռեյնջներսը» ցանկանում է ձեռք բերել «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոյին:
Այս շաբաթ «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնեց «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի տրանսֆերի հարցում համաձայնության գալու մասին: Այս տրանսֆերը հարցականի տակ է դնում 30-ամյա Դեֆոյի ապագան «Ուայթ Հարթ Լեյնում»:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «ՔՊՌ»-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը մտադիր է օգտվել ստեղծված իրավիճակից և թիմ հրավիրել Դեֆոյին, ում հետ նա աշխատել է «Վեստ Հեմում», «Պորտսմուտում» և «Տոտտենհեմում»:
Ռեդնապը Դեֆոյի թեկնածությանը վերադարձավ Չարլի Օստինի և Գարի Հուպերի տրանսֆերները ձեռք բերելու անհաջող փորձերից հետո: Սակայն Ջերմեյնին իրենց թիմում է ցանկանում տեսնել նաև «Ստոկի» գլխավոր մարզիչը:
-Ես պատրաստվում եմ թիմ ստեղծել, որով կհպարտանան մարդիկ: Ես այս հարցում ունեմ ակումբի ղեկավարության աջակցությունը,- վստահորեն հայտնել է Ռեդնապը: