«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիին մեկ տարով վարձակալելու մասին:
«Ռեյնջերներն» ընդամենը հունվարին գնեցին Ռեմիի՝ վճարելով 14 մլն ֆունտ: Չեմպիոնշիփ տեղափոխվելուց հետո «ՔՊՌ»-ն չէր կարող իրեն թույլ տալ պահել նման թանկարժեք ֆուտբոլիստի:
Այս պարագայում 26-ամյա Ռեմին դարձավ Ալան Պարդյուի թիմի հերթական ֆրանսախոս ֆուտբոլիստը: Ավելացնենք, որ սա «կաչաղակների» նոր սպորտային տնօրեն Ջո Կինեյրի առաջին տրանսֆերն է:
-Ինձ համար մեծ պատիվ է տեղափոխվել «Նյուքասլ»: Հաճելի էր, որ ակումբն ինձնով հետաքրքրված էր դեռ հունվարին: Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է: Հենց այստեղ էլ ցանկանում եմ խաղալ,- ասել է Ռեմին: