«Տոտտենհեմի» նորեկ Ռոբերտո Սոլդադոն հայտնել է, որ իր նոր ակումբն արժանի է Չեմպիոնների Լիգայում հանդես գալուն:
Երկուշաբթի օրը «Տոտտենհեմն» ավարտին հասցրեց Իսպանիայի հավաքականի 28-ամյա հարձակվողի տեղափոխությունը՝ սահմանելով ակումբի համար տրանսֆերային նոր ռեկորդ: Իր ողջյունի խոսքում Սոլդադոն հիացմունքն է հայտնել «Տոտտենհեմի» հանդեպ:
-Ինձ համար իսկապես պատիվ է հանդես գալ այս ակումբում, հագնել այս մարզաշապիկը, որը մեծ պատմություն ունի: Հուսով եմ՝ կկարողանամ շատ գոլեր խփել և այդպիսով շնորհակալությունս հայտնել ակումբին:
«Տոտտենհեմը» հիանալի ակումբ է: Ակումբ, որն արժանի է Չեմպիոնների Լիգային: Ես գիտեմ, որ դա շատ բարդ է, և մենք պետք է աշխատենք դրա համար: Ես ամեն ինչ կանեմ հանուն ակումբի հաջողության,- Սոլդադոյի խոսքերն է մեջբերում «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը: