Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Գրեգորի Կուպեն վստահ է, որ Ուգո Լյորիսը մեծ սխալ է գործել տեղափոխվելով «Տոտենհեմ»:
-Եթե ես լինեի Լյորիսի փոխարեն, ապա կհեռանայի: Թիմում չորս դարպասապահ կա: Ես պարզապես չեմ պատկերացնում, թե ինչպես է ընթանում մարզումները: Հիմա Լյորիսի համար վատ ժամանակներ են,- ասել է Կուպեն:
Հիշեցնենք, որ բացի ֆրանսիացուց, «Տոտենհեմ»-ի կազմում են նաև Բրեդ Ֆրիդելը, Կառլո Կուդիչինին և Էուրելիո Գոմեսը: Goal