«Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օն խոստովանել է, որ երջանիկ կլիներ կրկին աշխատել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
Ինչպես հայտնի է, «Անժին» իր բոլոր ֆուտբոլիստներին տրանսֆերի է հանել՝ այդ թվում թիմի ավագ Սամուել Էտո’Օին: Ընդամենը երեք տարի առաջ Սամուելն «Ինտերում» Մոուրինյոյի հետ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը:
Այժմ 32-ամյա հարձակվողի ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրված, սակայն ֆուտբոլիստին դուր է գալիս «Չելսի» տեղափոխության տարբերակը:
-Ժոզե Մոուրինյոն միակն է: Ես շատ մարզիչների հետ եմ աշխատել, սակայն ֆուտբոլում նրա նման անհատականություն չկա: Նա աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, և մենք նրա հետ մեծ հաջողությունների ենք հասել «Ինտերում»: Ուրախ կլինեմ, եթե կրկին աշխատեմ Ժոզեի հետ:
«Չելսին» ուժեղագույն ակումբներից է: Երբ մենք ստանանք բոլոր առաջարկները, ես գործակալիս հետ կքննարկեմ եղած տարբերակները,- ասել է Էտո’Օն: Daily Mirror