«Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտն Անգլիայի հավաքականում մարզման ժամանակ կոճի վնասվածք է ստացել և այժմ վտանգում է բաց թողնել Պրեմիեր Լիգայի մեկնարկը:
Վնասվածք ստանալով` Թեոն ստիպված ավարտել է մարզումը և անգամ չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը: Եվ չնայած, որ վերջնական ախտորոշումը հայտնի չէ, Ուոլկոտը վտանգում է բաց թողնել ոչ միայն հավաքականի ընկերական խաղը Շոտլանդիայի դեմ, այլև «Արսենալի» առաջին խաղը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում «Աստոն Վիլլայի» դեմ:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, երկուշաբթի անգլիացիները մարզվել են բավական փոքր կազմով: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն, ովքեր կիրակի մասնակցել են Անգլիայի Սուպերգավաթի խաղին` «Ուիգանի» դեմ, հանգստանալու իրավունք են վաստակել, իսկ «Չելսիի» ներկայացուցիչները բոլորովին վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից: