Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ այս ամառ չի հեռանա «Լիվերպուլից»:
Ամռան հենց սկզբից Սուարեսը ձգտում էր հեռանալ ոչ միայն «Լիվերպուլից», այլև Անգլիայից: Որոշ ժամանակ անց ուրուգվայցին կարծես թե համաձայնել էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Սակայն «Լիվերպուլը» թույլ չտվեց Սուարեսին միանալ իր մրցակիցներին, որի արդյունքում ֆուտբոլիստը և ակումբը մեծ տարաձայնություններ ունեցան:
Այժմ հայտնի է դարձել, որ Սուարեսը որոշել է հրաժարվել «Լիվերպուլը» լքելու մտադրությունից: Իսկ այդ քայլին նա գնացել է երկրպագուների աջակցության շնորհիվ:
-Երկրպագուների մեծ սիրո և աջակցության շնորհիվ` ես այժմ մնում եմ,- El Observador-ի հետ հարցազրույցում հայտնել է Սուարեսը: