«Սուոնսիի» առաջատար Ջոնաթան Դե Գուզմանը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Պրեմեիր Լիգայի առաջին տուրի խաղը:
25-ամյա կիսապաշտպանը վնասված է ստացել Հոլանդիայի հավաքականում մարզման ժամանակ՝ գլխով բախվելով իր խաղընկեր Դիրկ Կայտին: Ջոնաթանն ուղեղի ցնցում է ստացել, իսկ Կայտի դեմքին 5 կար են տվել:
Դե Գուզմանը բաց կթողնի ոչ միայն Պորտուգալիայի հետ Հոլանդիայի հավաքականի ընկերական խաղը, այլ նաև Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը: Սպասվում է, որ Ջոնաթանի ապաքինման համար կպահանջվի 7-ից 10 օր: