Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստները զանգվածաբար դուրս են մնում իրենց հավաքականներում ընկերական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Երեկ այդ շարքը համալրեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ից Ռոբին Վան Պերսին, «Չելսի»-ից Վիկտոր Մոզեսը և Ջոն Օբի Միկելը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի անգլիացի ֆուտբոլիստներից Շվեդիայի դեմ ընկերական խաղին չեն մասնակցի հավաքականի միանգամից հինգ ֆուտբոլիստ: Պատճառը հիմնականում առողջական է: Հոջսոնը արդեն մերժում է ստացել Ջերմեյն Դեֆոյից և Ալեքս Օքսլեյդ Չեմբերլենից, փոխարենը հրավիրվել են Վիլֆրիդ Զախան և Թոմ Հադլսթոունը:
Գերմանիայի դեմ ընկերական խաղին չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի ռմբարկու Ռոբին Վան Պերսին:
Որոշել են Նիգերիայի հավաքական չգնան նաև երկու ֆուտբոլիստ «Չելսի»-ից՝ Վիկտոր Մոզեսը և Ջոն Օբի Միկելը: ESPN