Ինչպես հաղորդում են բրիտանական թերթերը, Լոնդոնի «Արսենալ»-ի եզրային պաշտպան Կարլ Ջենկինսոնը ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել: Նոր պայմանագրով պաշտպանը Լոնդոնում կմնա մինչև 2018թ-ի հունիս և շաբաթական կվաստակի 32 հազար ֆունտ:
Հիշեցնենք, որ եթե «ՖԻՖԱ»-ն թույլատրի, ապա մոտակա ժամանակները Ջենկինսոնը կարող է հրավիրվել Անգլիայի ազգային հավաքական: