«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային 30 մլն ֆունտ է առաջարկում Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Վիլլիանին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն, «Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Վիլլիանին և պատրաստ է նրա համար 30 մլն ֆունտ վճարել: Այդքան գումար «կարմիր սատանաները» մինչև հիմա վճարել են միայն Դիմիտար Բերբատովին «Տոտտենհեմից» գնելու համար: Անգամ Ռոբին վան Պերսիին «Յունայթեդը» ձեռք է բերել 24 մլն ֆունտով:
Ինչ վերաբերվում է Վիլլիանին, ապա բրազիլիացով բացի «Մանչեսթեր Յունայթեդից» հետաքրքրվում են նաև «Տոտտենհեմը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»: 24-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայում:
Վիլլիանի տրանսֆերն «Անժիից» ձեռք բերելը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ հայտարարվեց ռուսական ակումբի ռազմավարության փոփոխության մասին: Վիլլիանն անցած ձմեռ 35 մլն եվրոյի դիմաց Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվեց «Անժի»: Մախաչկալացիների կազմում նա անցկացրել է 17 խաղ և խփել է ընդամենը 1 գնդակ: