«Արսենալը» դիտարկում է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասին գնելու հնարավոր տարբերակները:
Եթե հավատանք իսպանական թերթերին, ապա Իկերը վրդոհված է «Ռեալի» նոր մարզիչ Կառլո Անչելոտիի որոշումից, ով Լա Լիգայի առաջին տուրում փորձառու դարպասապահին թողեց պահեստայինների նստարանին:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վաղուց է փնտրում որակյալ դարպասապահ, քանի որ նրան չի գոհացնում Վոյցեխ Շեսնիի անկայուն խաղը:
«Արսենալը» Կասիլյասի համար պատրաստ է 8 մլն ֆունտ վճարել, սակայն մադրիդցիներն Իկերին 15 մլն ֆունտից պակաս բաց չեն թողնի: Daily Mail