Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսին» Խուան Մատայի համար ոչ մի առաջարկ չի ստացել և չի էլ պատրաստվում վաճառել իսպանացի կիսապաշտպանին:
Ողջ ամռան ընթացքում խոսվում էր, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է հրաժարվել Մատայի ծառայություններոից: Անդրե Շյուրլեի և Վիլլիանի գալուց հետո այդ խոսակցությունները նոր թափ առան:
Վերջին օրրին Մատայի անունը կապվում է «Մանչեսթեր Յունայթեդի», «Տոտտենհեմի» և Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, Խուանի համար «ազնվականները» ոչ մի առաջարկ չեն ստացել:
Բացի այդ, «Չելսին» ընդհանրապես չի պատրաստվում բաժանվել իսպանացուց: