«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի անգլիացի օգնական Փոլ Կլեմենտը հայտնել է, որ իր ղեկավարը դեռ չգիտի, թե ինչպես պետք է օգտագործի թիմի նորեկ Գարեթ Բեյլին:
Նախորդ կիրակի «Տոտտենհեմը» և «Ռեալը» վերջապես կարողացան համաձայնության գալ ուելսցի վինգերի տեղափոխության հարցում: Այս գործարքով սահմանվեց տրանսֆերային պատմության նոր ռեկորդ՝ 100 մլն եվրո (86 մլն ֆունտ):
-Այստեղ դիրքի համար շատ մեծ է մրցակցությունը: Կառլո Անչելոտին դեռ հստակ չգիտի, թե որ դիրքում է խաղալու Բեյլը: «Սաութհեմպտոնում» Բեյլը ձախ պաշտպան էր, հետո տեղափոխվեց կիսապաշտպանություն և դարձավ եզրային ֆուտբոլիստ:
Որոշ ժամանակ նա խաղաց կենտրոնում: Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է: Մենք կփորձենք նրա համար լավագույն դիրքն ընտրել: Գարեթը կարող է գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Կլեմենտը: