«Արսենալի» հարձակվող Յայա Սանոգոն կարծում է, որ իրեն պետք է հնարավորություն տան, որպեսզի ապացուցի, թե ինչի է ընդունակ:
20-ամյա ֆրանսիացին, ով դարձավ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալի» երեք նորեկներից մեկը, ընդամենը երկու խաղում է դաշտ դուրս եկել, այն էլ՝ փոխարինման: Սակայն Սանոգոն չի հանձնվում և մտադիր է քրտնաջան աշխատել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
-Ես գիտեմ, որ իմ ժամանակը դեռ կգա: Ես շարունակում եմ ամեն օր աշխատել: «Արսենալում» եմ ընդամենը երկու ամիս, սակայն արդեն հարմարվել եմ ակումբին և Անգլիայի կյանքին: Ինձ հետ մարզվում են բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնցից ես շատ բան կարող եմ սովորել:
«Արսենալը» մեծ ակումբ է, որի մի մասնիկն էլ ես եմ, ինչպես մյուսները,- Սանոգոյի խոսքերն է մեջբերում Le10sport-ը: