Աշխարհի 2014 թվականի առաջնության որակավորման փուլում Ուկրաինայի հավաքականի հետ խաղը «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի համար կլինի Անգլիայի հավաքականում 100-րդ հանդիպումը:
Ողջ պատմության ընթացքում Անգլիայի ազգային հավաքականում 100-ից ավել խաղի են մասնակցել ընդամենը 7 ֆուտբոլիստ, որոնց թվում են Էշլի Քոուլը և Սթիվեն Ջերարդը:
Շուտով նրանց կմիանա նաև 35-ամյա Լեմպարդը:
Հիշեցնենք, որ Անգլիան Ուկրաինայի հավաքականի հետ կմրցի սեպտեմբերի 10-ին: