«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Նանին խոստովանել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն իրեն համոզել է մնալ «Օլդ Թրաֆորդում»:
Այս ամառ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ 27-ամյա պորտուգալացին պատրաստվում է հեռանալ «Յունայթեդից»: Բացի այդ, Նանիի պայմանագիրն Անգլիայի չեմպիոնների հետ ավարտվում էր հաջորդ ամառ:
Սակայն նախորդ շաբաթ Նանին 5 տարով երկարաձգել է իր պայմանագիրը «Յունայթեդի» հետ: Եվ կիսապաշտպանի այս որոշման մեջ մեծ դեր է խաղացել Մոյեսը, ով նրան առաջարկել է մնալ թիմում:
-Ես շատ գոհ եմ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ իմ նոր գործարքից: Այս ամառ ինձ համար հեշտ չէր, սակայն Դևիդ Մոյեսի հետ երկար քննարկելուց և խոսելուց հետո, կարծում եմ` ես լավագույն որոշումն ընդունեցի:
Ես կարծում եմ, որ կարող եմ «Յունայթեդին» շատ բան առաջարկել: Ես բազմաթիվ այլ առաջարկներ ունի, սակայն ինձ համար բավական էր այն, որ ակումբը ցանկացավ ինձ պահել:
Իհարկե մարզիչն ինձ համար չի երաշխավորում տեղ հիմնական կազմում, ինչպես և մնացածին: Ես գիտեմ, որ պետք է ջանք չխնայեմ և շատ աշխատեմ, որպեսզի առաջին 11-ի մեջ լինեմ: Այս մրցաշրջանում դա իմ նպատակն է,- Daily Mirror-ին տված հարցազրույցում հայտնել է Նանին: