«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Միչուն վստահ է, որ նոր մրցաշրջանում իր թիմն ավելի ուժեղ է դարձել:
-Կարծում եմ, որ այս ամառ «Սուոնսին» տրանսֆերային շուկայում շատ լավ ձեռքբերումներ ունեցավ: Այս մրցաշրջանում մենք ավելի ենք ուժեղացել:
Այժմ մեր ամբողջ թիմն իսպանական ոճով է մարզվում: Թիմի գլխավոր մարզիչը ծանոթ է նորեկների հնարավորություններին, և ես շատ ուրախ եմ տեսնել նրանց մեր թիմում, ոչ միայն իսպանացիներին, այլև բոլորին:
Երբ խաղում ես բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, քեզ համար խաղալն ավելի հեշտ է դառնում,- ասել է Միչուն: