«Տոտենհեմ»-ի դարպասապահ Բրեդ Ֆրիդելը ուրախ է մրցակցել իր կոլեգաների հետ դիրքի համար:
-Լյորիսի գալուց հետո ոչինչ չի փոխվել իմ մարզումներում: Թիմում կա չորս բարձրակարգ դարպասապահ: Անկախ ամեն ինչից բոլորս էլ ցանկանում ենք խաղալ: Ուստի պայքարում ենք հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Ընդհանրապես մրցակցությունը նորմալ երևույթ է:
Ես հիշում եմ, որ իմ տարիքը մեծ է, անգամ դարպասախահի համար, բայց ես սիրում եմ ֆուտբոլը: Առայժմ իմ մարզավիճակը թույլ է տալիս խաղալ բարձր մակարդակով: Ես կփորձեմ այն պահել, ինչքան որ հնարավոր լինի,- ասել է 41-ամյան ամերիկացին: Goal.com
Հիշեցնենք, որ Ֆրիդելից բացի լոնդոնյան ակումբում են նաև դարպասապահներ Ուգո Լյորիսը, Կառլո Քուդիչինին և Էուրելիո Գոմեսը: