«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ իր թիմի կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը հիշեցնում է իր լեգենդար հայրենակիցներ Զինեդին Զիդանին և Միշել Պլատինիին:
Ինչպես հայտնի է, Ուիլշերն Անգլիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2010թ-ին, երբ ընդամենը 18 տարեկան էր: Հետո Ջեկը վնասվածքների պատճառով որոշ ժամանակ բաց թողեց և այժմ վերադառնում է առաջվա մակարդակին:
-Երբ Ֆրանսիայի հավաքականը լավ էր խաղում, դա Զիդանի շնորհիվ էր: Նա օգնում էր խաղընկերներին, որպեսզի նրանք էլ լավ խաղային: Զիադանից առաջ դա անում էր Պլատինին:
Ջեկը կարող է նույնն անել Անգլիայի հավաքականում: Նա ընդամենը 22 տարեկան է: Նա ունի բոլոր անհրաժեշտ որակները,- Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: