«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին գոհ է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղում իր թիմի ցուցադրած խաղից:
Էդին Ջեկոյի, Յայա Տուրեի և Սերխիո Ագուերոյի գոլերը, որոնք 2-րդ խաղակեսում խփվեցին, ապահովեցին «Սիթիի» վստահ մեկնարկը Չեմպիոնների Լիգայի նոր մրցաշրջանում: Պելեգրինին գոհ է մնացել իր թիմի ցուցադրած խաղից և հանդիպման արդյունքից:
-Առաջին խաղակեսում մենք լավ խաղ ցուցադրեցինք, 3-4 լավ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն, կարծում եմ` երկրորդ խաղակեսում մեր խաղն իսկապես լավ ստացվեց:
Մենք մեծ տարածությունների վրա էինք խաղում, քանի որ հակառակորդը շատ պաշտպանողական խաղ էր խաղում: Նման իրավիճակում դժվար է գոլ խփել, այդ պատճառով էլ մեզ անհրաժեշտ էր ավելի բարելավել մեր խաղը, և արդյունքում մենք երեք անգամ գրավեցինք մրցակցի դարպասը:
Չեմպիոնների Լիագայում արտագնա խաղում հաղթելը միշտ շատ կարևոր է: Երեք միավորը շատ կարևոր է, և մենք պետք է նույն ոգով շարունակենք: Կարևոր է նաև, որ մենք հերթական «չոր» հաշվով խաղն անցկացրեցինք` խփելով երեք գնդակ,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: