«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ զարմացած է ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիի արդյունավետությունից:
Ինչպես հայտնի է, հենց Ռեմսիի գոլը «Մարսելի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երեկվա խաղում հաղթական դարձավ «զինագործների» համար (1:2): Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Աարոնը 7 խաղում 6 գոլի հեղինակ է դարձել:
Եվ չնայած որ Աարոնն իր լավ խաղով ամիսներ շարունակ մարզչի ուշադրությանն է արժանանցել, այժմ նրա` գոլեր խփելու տաղանդն անգամ զարմացնում է Վենգերին:
-Եթե անկեղծ լինեմ, ապա ես չէի սպասում, որ նա այսքան շատ գոլեր կխփի: Իհարկե դա շատ ուրախալի է, քանի որ տուգանայինների ժամանակ նա միշտ լավ տեղ է զբաղեցնում տուգանային հրապարակում:
Արդյունավետության այսպիսի աճը որոշ առումով պարբերական բնույթ է կրում, սակայն ինձ համար ամենակարևորը նրա խաղի որակն է,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն: