«Արսենալի» կիսապաշտպան Միկել Արտետան արդեն հնարավորություն ունի մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Ստոկ Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի խաղին:
Ինչպես հայտնի է, փորձառու իսպանացին վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում դեռևս խաղադաշտ դուրս չի եկել: Սակայն այժմ Միկելը վերականգնվել է, և նրա պատրաստվածության մասին հարցը կլուծվի հենց խաղի օրը:
-Միակ ֆուտբոլիստը, ով կարող է շարք վերադառնալ, Արտետան է: Այսօր նա վերադարձել է ամբողջական մարզմանը, և վաղն առավոտյան կորոշվի` արդյոք նա կմասնակցի խաղին: Նա առաջատար է, և մենք ուրախ ենք նրա վերադարձի համար,- «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերն է մեջբերում Goal-ը: