«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մարտին Յոլը, ում թիմը մրցաշարային աղյուսակում 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում, կարծում է, որ կարող է պահել թիմին Պրեմիեր Լիգայում:
-Ես հասկանում եմ, որ երկրպագուները և ակումբին մոտ մարդիկ նյարդայնանում են: Այժմ մեզ համար միակ ռիսկն այն է, որ ես երբեք չեմ պայքարել հանուն գոյատևման:
Սակայն ես զգում եմ, որ կարող եմ «Ֆուլհեմին» պահել Պրեմիեր Լիգայում: Բայց դա միայն ինձնից չէ կախված,- ասել է Յոլը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը «Ֆուլհեմը» հերթական պարտությունը կրեց` զիջելով «Քարդիֆին»: