«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը մտադիր է աջակցել ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո:
Ակնկալվում է, որ ամերիկացի միլիարդատերերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում շոտլանդացի մասնագետին կտրամադրեն 50 մլն ֆունտ:
Մոյեսը մտադիր է այդ գումարը ծախսել «Էվերթոնի» կիսապաշտպան Լեյթոն Բեյնսին և «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Անդեր Էրերային ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ ամռանը «Յունայթեդին» չհաջողվեց համաձայնության գալ այս ֆուտբոլիստների տրանսֆերները ձեռք բերելու հարցում: